Քաղաքական 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը կմասնակցի Սերբիայի նախագահի ինաուգուրացիային

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը Բելգրադում կմասնակցի Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ինաուգուրացիային: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Սեմերիկովը նշել է, որ Խաչատուրովը Վուչիչի երդմնակալության արարողությանը մասնակցելու է սերբական կողմի հրավերով:

Հավելենք, որ Բելգրադում Խաչատուրովը երկկողմ հանդիպում է ունենալու Սերբիայի նախագահի հետ:

Նույն շարքից