Հասարակություն 

Մարդկությունը պետք է լքի Երկիր մոլորակը. Սթիվեն Հոքինգ

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ենթադրում  է, որ առաջիկա 30 տարվա ընթացքում մարդկությունը պետք է սկսի միգրացիան Երկիր մոլորակից: Այս մասին հայտնի գիտնականը խոսել է Տրոնհեյմ քաղաքում ընթացող Starmus IV միջազգային փառատոնի ժամանակ, գրում է The Telegraph-ը:

Հոքինգի կարծիքով, 30 տարին բավարար ժամանակ է, որպեսզի հնարավոր լինի Լուսնի վրա բազա ստեղծել, իսկ Մարսի վրա՝ 50 տարին. «Ես վստահ եմ, որ մարդկությունը պետք է լքի Երկիր մոլորակը: Երկիրը շատ փոքր է մեզ համար, մեր ֆիզիկական ռեսուրսները սպառվում են տագնապալի տեմպերով»:

Բրիտանացու խոսքերով, Երկիր մոլորակի վերջը վաղ թե ուշ գալու է և պետք է մտածել հետագա քայլերի մասին:

Նույն շարքից