ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի F-16 կործանիչը մոտեցել է Կալինինգրադ թռչող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի օդանավին: Այս մասին հայտնոմ է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդանավում գտնվող բանակի գեներալին:
Հայտնվում է, որ ՆԱՏՕ-ի կործանիչը փորձել է ուղեկցել Շոյգուի օդանավը, սակայն երբ մոտեցել է վերջինիս, երկու օդանավերի միջև հայտնվել է ռուսական Су-27, որը թեքվել է և F-16-ին ցույց տվել իր զինվածությունը: Դրանից հետո ՆԱՏՕ-ի կործանիչը հեռացել է :