Հասարակություն 

Հրդեհ Ագարակ գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 21:59-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի մոտակայքում գտնվող թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:23-ին, մարվել՝ 22:40-ին:

Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ) և թոնրատանը կուտակված մոտ 0,5 խմ փայտ:

Նույն շարքից