Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կատակել է, թե Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնվելը կարող է հանրապետական գործչի համար ավարտվել մահվամբ: Այդ մասին Դեփը խոսել է Գլասթոնբերիում երաժշտական փառատոնի ժամանակ, հայտնում է The Guardian-ը:
«Ե՞րբ է վերջին անգամ դերասանը նախագահ սպանել: Ես ստում եմ, որ դերասան եմ, որպեսզի գումար վաստակեմ: Սա ուղղակի հարց է, ես որևե բան չեմ ակնարկում: Իհարկե սա հայտնվելու է մամուլում և դա սարսափելի է»,-ասել է Դեփը:
Նշենք, որ 1865 թվականին ամերիկացի դերասան Ջոն Ուիլքս Բուտը ներկայացման ժամանակ գնդակահարեց ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին: