Սպիտակ տունը հայտարարել է, որ նոր քիմիական հարձակման դեպքում Դամասկոսը մեծ գին է վճարելու:
«Մենք արդեն հայտարարել են, որ ԱՄՆ-ը Սիրիայում գտնվում է այդ երկրում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու համար: Սակայն, եթե պարոն Ասադը քիմիական զենքի կիրառմամբ ևս մեկ զանգվածային սպանություն ձեռնարկի, նա և նրա զինվորականները մեծ գին կվճարեն դրա համար»,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել է հունիսի 26-ին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ամերիկյան իշխանությունները տեղեկություններ ունեն, թե Ասադի վարչակարգը նմանատիպ հարձակում է պատրաստում: