Հասարակություն 

Ամերիկացին բանկ է թալանել կնոջից հանգստանալու համար, սակայն տնային կալանք է ստացել

Կանզաս Սիթիի բնակիչ Ջոն Ռիփլն այնքան էր  հոգնել կնոջից, որ որոշել էր բանկ թալանել, որպեսզի հայտնվի բանտում, որտեղ կկարողանար հանգստանալ վերջինից: Այս մասին գրում է Lad Bible-ը՝ հավելելով, որ տղամարդը կնոջից հանգստանալու համար պատրաստ է եղել ամեն ինչի, սակայն դատավորը այլ կորպ է հարցին լուծում տվել:

Նշվում է, որ բանկը թալանելուց հետո Ռիփլը սպասել է այնտեղ ոստիկանությանը, իսկ երբ իրավապահները ժամանալ են նա հայտարարել է, որ ինքն այն մարդն է, ում պետք է ձերբակալել:

Դատարանում ամերիկացին իրեն մեղավոր է ճանաչել և արդեն պատրաստվել է «հանգստին», սակայն դատարանի որոշմամբ տնային կալանք է ստացել: Հիմա նա արդեն ստիպված գտնվելու է ոստիկանության հսկողության տակ:

 

Նույն շարքից