Հասարակություն 

Ջոնի Դեփին հնարավոր է մեղադրանք առաջադրվի սուտ վկայության համար

Ավստրալիայում ամերիկացի դերասան Ջոնի Դեփին հնարավոր է մեղադրանք առաջադրվի սուտ վկայության համար: Այդ երկրի փոխվարչապետ Բարնաբի Ջոյսը հայտարարել է, որ հնարավոր է նոր գլուխ բացվի շների գործով, որոնց Դեփի նախկին կինը՝ Էմբեր Հարդը  անօրինական կերպով տարել է Ավստրալիա:

Հարդնն իր քայլի համար գլուխն ազատել է տուգանքով, իսկ ահա Դեփի գործերն այնքան էլ լավ չեն, քանի որ դատարանի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի համաձայն, նա տեղյակ է եղել, որ օրենք է խախտում:

Հիշեցնենք, որ նշյալ պատմությունը տեղի է ունեցել 2015 թվականին:

 

 

Նույն շարքից