Հունիսի 27-ին, ժամը 23:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:44-ին, մարվել՝ 23:53-ին: Մասամբ այրվել է «Volkswagen Golf 3» մակնիշի 34 QU 665 պետհամարանիշով ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը: