Թուրքիան պատրաստ է նոր ռազմական օպերացիա սկսել Սիրիայի հյուսիսում և իր վերահսկողություն հաստատել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մանբիջը և Ռաքքան, որպեսզի թույլ չտա այդ հատվածներում քրդական պետության ստեղծումը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում խոսքերով, Անկարան այդ քայլին գնալու է ամենաչնչին սպառնալիքի դեպքում:
Բացի դրանից, Էրդողանը ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ Թուրքիայի ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն աջակցում է ահաբեկիչներին՝ նկատի ունենալով Քրդական դեմոկրատական միություն կուսակցությանը և դրա ռազմական թևին:
Թուրքական կողմի այս հայտարարությունը լուրջ անհանգստացրել է Ռուսաստանին և ԱՄՆ-ին: Մոսկվան կփորձի անել ամեն հնարավորը, որպեսզի Սիրիայում նոր բախում թույլ չտա Թուրքիայի և քրդերի միջև: