Հասարակություն 

Հրդեհ Հյուսիսային պողոտայում

Հունիսի 28-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:

Այրվել են Հին Էրիվան պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, գույքը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը և երկու հեռսուստացույց:

Նույն շարքից