Հասարակություն 

Ոստիկանական ուղղաթիռով հարձակում՝ Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա

Ոստիկանական ուղղաթիռը անհաջող հարձակում է գործել Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ նշելով, որ այդ պահին դատարանում միջոցառում է ընթացել և հարձակման հաջող ելիք դեպքում տասնյակ զոհեր կլինեին: Մադուրոն նաև հայտնել է, որ քայլեր են ձեռնարկվել ահաբեկիչներին հայտնաբերելու համար:

Հարձակման համար օգտագործված ոստիկանական ուղղաթիռն ավելի վաղ առևանգվել էր: Կատարվածի ետևում ամենայն հավանականությամբ կանգնած է Օսկար Պերեսը, ով մի քանի հայտարարություն է տարածել՝ ստանձնելով հարձակման պատասխանատվությունը:

Նույն շարքից