Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև պայմանավորվածություն կա, որի արդյունքում կորեական պետությունը Ռուսաստանի տարածքում աշխատանքային ճամբարներ ունի, որտեղ մարդիկ աշխատում են ստրկային պայմաններում: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի մեջ:
Զեկույցում նշվում է, որ հավաստի տեղեկություններ կան վերոնշյալ ինֆորմացիայի մասով, սակայն ռուսական իշխանությունները որևէ քննություն չեն ձեռնարկում հարցը պարզելու համար:
Պետքարտուղարությունն ընդհանուր առմամբ նշում է, որ Ռուսաստանը քայլեր չի ձեռնարկում, որպեսզի կանխի մարդկանց առուվաճառքը: