Հնդկաստանում 17-ամյա տղան մահացել է այն բանից հետո, երբ գրազ է եկել, որ կարող է մի քանի օր դիմանալա գետնի տակ թաղված: Գրազի համար տղան ստացել է 130 եվրո: Daily Mail-ը հայտնում է, որ պատմությունը ողբերգական ավարտ է ունեցել, քանի որ հնարքի վայրը սխալ է ընտրվել՝ դրա հարևանությամբ բիոգազերի գործարան է եղել:
Երբ տղային դուրս են հանել փոսից, նա դեռ ողջ է եղել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել գիտակությունը կորցրած երիտասարդին: