Բեռլինի թատրոններից մեկում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Brigitte ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ անսպասելի հայտարարություն է արել միասեռական ամուսնություների մասին:
Նա մասնավորապես նշել է, որ փոխել է իր մոտեցումն այդ թեմայի մասով: Փորձագետները կարծում են, որ սա կարող է լինել բունդեսթագի առաջիկա ընտրությունների հիմնական թեմաներից մեկը:
Ավելի վաղ ՔԴՄ-ն և ՔՍՄ-ն դեմ էին արտահայտվել Գերմանիայում միասեռական ամուսնությունների մասին օրինագծի ընդունմանը: