Թուրքական հետախուզությունն ակտիվ հետևում գերմանացի պատգամավորին: Ուշադրության կենտրոնում գտնվում են նրանք, որոնց աշխատանքը կապ ունի Գերմանիայի անվտանգության, ներքին և արտաքին քաղաքականության հետ, հայտնում է Die Welt-ը:
Պարբերականը հայտնում է, որ Գերմանիայի քրեական գործերով դաշնային կառույցն արդեն խորհրդակցություն է անցկացրել և քննարկումներ են եղել թուրքական հատուկ ծառայությունների հնարավոր լրտեսման և թուրք ազգայնականներից եկող սպառնալիքի մասին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Գերմանիայում քննություն է տարվում 20 թուրք գործակալի նկատմամբ, որոնք կասկածվում են լրտեսության մեջ: