Հասարակություն 

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի կառույցների ղեկավարին

Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակների ղեկավար Լարս Հենզելին:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել անցյալ տարեվերջին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի հիմնումից հետո Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Հյուրի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը:

Նույն շարքից