Եվրամիությունը 6 ամիս ժամկետով երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական ոլորտային պատժամիջոցները: Այս մասին ասված է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ:
Սահմանափակումներն այժմ կգործեն առնվազն մինչև 2018 թվականի հունվարի 31-ը:
Որոշումն ընդունվել է միաձայն: Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զեկույցից հետո, որը վերաբերում է Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը: