Հասարակություն 

Վենեսուելայի Գերագույն դատարանի վրա ուղղաթիռով հարձակված Օսկար Պերեսը մարտաֆիլմերի դերասան է

Վենեսուելայի Գերագույն դատարանի և ՆԳՆ-ի վրա ուղղաթիռով հարձակված օդաչուն պրոֆեսիոնալ դերասան է: Ինչպես հայտնում է Reuters-ը, Օսկար Պերեսը նկարահանվել է մի քանի մարտաֆիլմերում:

Ինչ վերաբերում է ոստիկանական ուղղաթիռին, որով կատարվել է հարձակումը, ապա այն առևանգվել է Լա-Կարլոտա բազայից: Այն առևանգել են վենեսուելական հատուկ ծառայությունների աշխատակիցները:

Հավելենք, որ Օսկար Պերեսը կասկածվում է ՀԴԲ- և ամերիկյան կառավարության հետ կապեր ունենալու մեջ:

 

Նույն շարքից