Հասարակություն 

Կարկուտը վնասներ է հասցրել Գեղարքունիքում և Սյունիքում

Հունիսի 29-ին, ժամը 19:33-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում տեղացել է կարկուտ։

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել են մոտ 30 տնտեսության բանջարաբոստանային կուլտուրաներ։

Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

***

Հունիսի 29-ին, ժամը 18:03-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղում կարկուտ է տեղացել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել են գյուղի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներ:

Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ՏԻ ու ՀԳՄՀՎ պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

***

Հունիսի 29-ին, ժամը 16:49-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի, Անգեղակոթ, Շաղատ, Բալաք, Գետաթաղ և Մուցք  գյուղերում կարկուտ է տեղացել:

Դեպքի վայր է մեկնել  հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են գյուղերի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածքներ և պտղատու այգիներ:

Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ՏԻ ու ՀԳՄՀՎ պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում  գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

Նշված համայնքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

Նույն շարքից