Հասարակություն 

Հայտնաբերվել է դի

Հուլիսի 2-ին, ժամը 22։18-ին տեղեկություն է ստացվել, որ Լուռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսզանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ անկողնում, հայտաբերել 1950 թ. ծնված Ս. Հ.-ի դին։

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները:

Նույն շարքից