Հասարակություն 

Արաբ շեյխը ժամ է գնել անգլիական գյուղի համար

ԱՄԷ-ի վարչապետ, փոխնախագահ շեյխ Մոհամմեդ  իբն Ռաշիդ Ալ Մաքթումը ժամ է գնել անգլիական գյուղի համար:

Գոդոլֆին Կրոս գյուղի բնակիչները ստիպված են եղել դիմել շեյխի օգնությանն այն բանից հետո, երբ չեն կարողացել հավաքել անհրաժեշտ 117 հազար եվրոն եկեղեցին գնելու համար:

Գյուղացիները նամակ են ուղարկել շեյխին՝ խնդրելով օգնել իրենց: Դրական պատասխանն իրեն երկար սպասեցնել չի տվել:

Հավելենք, որ շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումի ձիերից մի քանիսը սերում են հենց վերոնշյալ գյուղից:

Նույն շարքից