Առնվազն 4 մարդ է վիրավորվել Նյու Ջերսիում տեղի ունեցած հրաձգության արդյունքում: Այս մասին հայտնում է pix11.com-ը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց թվում 10-ամյա տղա և 12-ամյա աղջիկ երեխաներ կան:
Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: Հայտնի է միայն, որ հրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին երեկոյան: