Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Եկատերինա Ն.-ն դիմել է ոստիկանությանը և հայտնել, որ արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ոտնձգություն է կատարել իր նկատմամբ՝ փորձելով բռնի ուժով հանել իր զգեստը:
Երիտասարդ կինը հայտարարել է, որ Մարադոնայի հետ հանդիպել է պետերբուրգյան հյուրանոցի համարներից մեկում, որտեղ գեղեցիկ սեռի էլի մի քանի ներկայացուցիչ է եղել:
Եկատերինայի խոսքերով, իրենք ալկոհոլ են օգտագործել, որից հետո Մարադոնան փորձել է հանել իր զգեստ, սակայն ինքը թույլ չի տվել և աղմուկ է բարձրացրել, որից հետո իրեն դուրս են հանել սենյակից:
Պետերբուրգի բնակչուհին պնդում է, որ ինքը լրագրող է և հյուրանոցային համարում Մարադոնայի հետ գտնվել է հարցազրույցի համար: Այժմ նա ներողություն է պահանջում արգենտինացուց: