Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ որոշումը՝ Փարիզյան պայմանագրից դուրս գալու մասին, պոտենցիալ սպառնալիք է Երկիր մոլորակի համար:
«Մենք մոտ ենք այն սահմանին, որից հետո գլոբալ տաքացումն արդեն անշրջելի կլինի: Թրամփի գործողությունների պատճառով Երկիր մոլորակը կարող է նմանվել Վեներային, որտեղ միջին ջերմաստիճանը հասնում է 250 աստիճանի: Մեր մոլորակում կարող է ծծմբաթթվի անձրև տեղալ»,-ասել է բրիտանացին՝ հավելելով, որ ամեն ինչ հնարավոր է ուղղել, եթե մարդկությունը սկսի գործել հիմա:
Հոքինգը նշել է, որ Թրամփի որոշումը սպառնալիք է մեր մոլորակի և մեր երեխաների ապագայի համար: