Գերմանական ոստիկանությունը հայտնում է այսօր տեղի ունեցած վթարի արդյունքում մեծ թվով զոհերի մասին, գրում է The Associated Press-ը:
Իրավապահները նշում են, որ հոսպիտալացվել է 30 ուղևոր, իսկ մնացած ուղևորները, ամենայն հավանականությամբ, զոհվել են:
Վերոնշյալ վթարը տեղի է ունեցել Բավարիայում այսօր առավոտյան. Վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս, որում եղել է 46 ուղևոր և 2 վարորդ:
Ողբերգության վայրում շարունակում են աշխատել ոստիկանները և փրկարարները: