Այս շաբաթ Համբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցեր, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին:
Հեռուստաընկերության տեղեկություններով, հանդիպման ժամանակ չի բարձրացվելու հարցը, որը վերաբերում է ԱՄՆ-ը նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը, որում ամերիկյան կողմը մեղադրում է ռուսներին: Քիչ հավանական է նաև այն, որ երկու երկրների նախագահները կխոսեն հակառուսական պատժամիջոցների մասին:
Ավելի վաղ հայտնվում էր, որ հանդիպման օրակարգն ազատ է լինելու և կարող է քննարկվել ցանկացած հարց: