Հուլիսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 37-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը և հայտնվել դաշտում: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 2015 թ. ծնված Արտաշես Ղահրամանյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
Մահվան ելքով պատահար Փոքր Վեդի գյուղի հատվածում