Հասարակություն 

Օձ՝ Երևանի Օտյան փողոցի տներից մեկի խորդանոցում

Հուլիսի 3-ին, ժամը 18:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օտյան փողոցի տներից մեկի խորդանոցում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ  և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից