Տնտեսություն Քաղաքականություն 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները կքննարկեն ազատ առևտրի օգուտները և վնասները

analitik.am

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհուրդը Սանկտ Պետերբուրգում կքննարկի ազատ առևտրի գոտու պայմանագրի իրականացումը համագործակցության շրջանակում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և հումանիտար համագործակցության ընթացիկ խնդիրները:

Մասնակիցները պետք է հասկանան, թե իրենց ինչ իրական օգուտ կբերի ազատ առևտրի գոտի ստեղծելու  մասին գործող պայմանագիրն ԱՊՀ շրջանակում, և հնարավոր է, կկողմնորոշվեն` ինչ անել նրանց հետ, ով այդ օգուտը բավարար չի գնահատում:

Նիստի օրակարգն առևտրային հարցերով չի սահմանափակվելու: Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն նաև ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ հարցերը: Օրակարգում ներառված է 27 հարց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախատեսվում է համաձայնագիր ստորագրել ազգային տնտեսական սուբյեկտների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ:

Կառավարությունների ղեկավարները փոփոխություններ կմտցնեն նաև գործող միջկառավարական համաձայնագրում:

Հարցերի մի առանձին հատված նվիրված է լինելու էներգետիկ ոլորտում համագործակցությանը:

Օրակարգի հումանիտար հարցերի շարքում են ԱՊՀ-ում զբոսաշրջության զարգացման  մինչև 2020թ. համատեղ ռազմավարությունը, Միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման միջոցառումների 2014-2015թթ. ծրագիրը, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի 70-ամյակին նախապատրաստվելու ծրագիրը: 

Նշենք, որ նիստին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Նույն շարքից