Թուրքական Բուրսայում անհայտ տղամարդը ոստիկանի է սպանել, վիրավորել է փաստաբանի և պատանդ վերցրել ևս մեկ քաղաքացու: Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, ավելի ուշ հանցագործն ինքնասպան է եղել:
Իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն չեն համարում:
Այլ մանրամասներ չեն հայտնվում: