2019 թվականից սկսած Volvo-ի բոլոր թեթև մարդատար ավոտմեքենաներն աշխատելու են էլոկտրական կամ հիբրիդային շարժիչով, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Հաքան Սամուելսունը:
Այսպիսով Volvo-ն դառնում է առաջին խոշոր ավտոարտադրողը, որն ամբողջությամբ հրաժարվում է ներքին այրման ավանդական շարժիչներից:
Ընկերությունը նաև հայտնել է, որ 2025 թվականից սկսած տարեկան 1 միլիոն ավտոմեքենա են արտադրելու վերոնշյալ շարժիչներով: