Ինսթեգրամի օգտատեր Բերր Մարտինը սոցկայքում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ սկսել է նմանակել հարազատ դստերը: Նա արդեն 15 ամիս է շարունակում է սելֆիներ հրապարակել՝ կրկնօրինակելով դստերը՝ այդ ընթացքում հավաքելով 143 հազար հետևորդ:
Իր վերջին լուսանկարներից մեկը հրապարակելու ժամանակ Մարտիը նշել է, որ էջում տեղ չկա ատելության համար, և եթե կան մարդիկ, ովքեր ատելությամբ են լցված իր դստեր նկատմամբ, ուրեմ այդ մարդիկ չպետք է հետևեն նաև իր էջին: