Ադրբեջան մեկնած ՌԴ մի շարք քաղաքացիներ խտրական վերաբերմունքի են արժանանում այդ երկրի պաշտոնատար անձանց կողմից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում արդեն ՌԴ 25 քաղաքացու մուտք է արգելվել Ադրբեջան: Բացի դրանից, հայտնվում է, որ Ադրբեջանում շատ դեպքերում Ռուսաստանի քաղաքացիներին առանց պատճառների պահում են օդանավակայանում՝ չտրամադրելով սնունդ և ջուր, ապա բռնի արտաքսում: Ռուսասական կողմը հավելում է, որ նման վերաբերմունքի հիմնական պատճառը քաղաքացիների հայկական անուն, ազգանուն և հայրանունն է:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ոչ մեկ անգամ է Բաքվից պահանջել կանխել այս պրակտիկան, սակայն որևէ փոփոխություն չկա:
Մոսկվան նշել է, որ շարունելու է պահանջել Բաքվից վերջ տալ խտրական վերաբերմունքին: