Հասարակություն 

Ամերիկայում շան որդիներն այդքան էլ ուրախ չեն լինի այդ նվերով. Կիմ Չեն Ին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը «նվեր է ամերիկացի տականքների» համար, հայտնում է The Telegraph-ը:

Կիմ Չեն Ինն անձամբ ներկա է եղել  հրթիռի փորձարկմանը, ինչից հետո հայտարարել է, որ «Ամերիկայում շան որդիներն այդքան էլ ուրախ չեն լինի այդ նվերով»:

Կորեական պետության առաջնորդն ապա ավելացրել է, որ պետք է ամերիկացիներին պարբերաբար նման նվերներ մատուցել, որպեսզի վերջիններս չհասցնեն ձանձրանալ:

 

Նույն շարքից