«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է վերաբերմունքը հայ աստղերի՝ երգիչ-երգչուհիների նկատմամբ։ Պարզվում է՝ դեսպանատունը մերժել է ազգագրական երգիչ Աղասի Իսպիրյանի վիզայի հայտը, եւ առնվազն հինգ տարի երգիչը չի կարող մեկնել այդ երկիր։ Մինչդեռ նա 2008-2015թթ․ ազատ ելումուտ է արել ԱՄՆ։
Դեսպանատան հիմնավորումը եղել է այն, որ երգիչը երկիր է այցելում, բիզնես անում, սակայն հարկեր չի վճարում։ Նշենք, որ Աղասի Իսպիրյանն ԱՄՆ-ում հիմնականում հարսանիքների ժամանակ է երգում։ Նա հինգ տարվա մուտքի արգելանքի մասին վստահեցրել է, թե տեղեկություն չունի, սակայն հաստատել է, որ դեսպանատունը մերժել է իրեն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում