Հասարակություն 

Օձ՝ Երևանի Շինարարներ թաղամասում

Հուլիսի 5-ին, ժամը 20:28-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարներ թաղամասի թիվ 15 շենքին հարակից տարածքում գտնվող ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից