Վերլուծական Քաղաքականություն 

Ո՞վ կփոխարինի Արթուր Բաղդասարյանին

analitik.am

ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալը նոր թափուր աթոռների համար այսպես ասած պայքարի սկիզբ է դառնալու, ինչն իր հերթին դրական է, քանզի գոնե որևէ փոփոխություններ կկատարվեն նոր ձևավորված կառավարության մեջ. ամենակարևորագույն պաշտոնն անկասկած  ԱԱԽ քարտուղարի պաշտոնն է, որը բավականին լուրջ է, և միանշանակ այդտեղ պետք է նշանակվի մարդ, ով ոչ միայն տիրապետում է կառավարման բարձր հմտությունների, այլ նաև Սերժ Սարգսյանի վստահությունն է վայելում:


Փաստ է, որ ՀՀԿ-ն ինչքան էլ մարդաշատ լինի կադրերի լուրջ խնդիր ունի՝ կադրերի, ովքեր արատավորված չեն, ունեն համապատասխան փորձ և հմտություն լուրջ պաշտոններ զբաղեցնելու համար, ինչպես նաև երկակի խաղերում ներգրավված չեն:

ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալով փաստորեն ազատվում է երեք նախարարի՝ կարծում եմ, որ ՕԵԿ բոլոր նախարարներն էլ հետևելու են կուսակցության դիրքորոշմանը, և ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, չնայած մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ ՕԵԿ նախարարները դադարեցրել են անդամակցությունը կուսակցությանը:


Դեռևս չանդրադառնալով նախարարություններին փորձենք հասկանալ, թե ով կարող է փոխարինել Արթուր Բաղդասարյանին: 


Հնարավոր թեկնածուների թվում են Աղվան Հովսեփյանը, Խաչիկ Ասրյանը և  Արմեն Գևորգյանը: Աղվան Հովսեփյանը բավականին լուրջ ճանապարհ ունի անցած և անկասկած կարող է հավակնել ԱԱԽ քարտուղարի պաշտոնին, ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին, ապա վերջինս երկար տարիներ կառավարման համակարգում է և տիրապետում է կառավարման, ինչպես նաև բանակցային արվեստին:


Հաջորդ հավանական թեկնածուն Խաչիկ Ասրյանն է՝ բավականին աշխատասեր պաշտոնյա,  ով մշտապես ունեցել է անվտանգության հայեցակարգ և իր տարիների գործողությունները  միշտ միտված են եղել ՀՀ պաշտպանության ու անվտանգության համակարգի կայացմանը: Իսկ թե ում կնշանակի   Սերժ Սարգսյանը՝ որպես  ԱԱԽ նոր քարտուղար  այս երեք պետական գործիչներից դժվար է ասել, քանզի ինչպես գիտենք ՀՀ նախագահը մշտապես նույնիսկ իր մերձագույն շրջապատի համար անկանխատեսելի քայլեր է անում: 



Մ. Կիրակոսյան

Նույն շարքից