Վերլուծական Քաղաքականություն 

Սիրիայի ողբերգությունն ու հաղթանակը

analitik.am

Չնայած որ խոսվելու է ողբերգական  իրադարձությունների մասին, բայց ուզում եմ սկսել ուրախ լուրով՝ ապրիլի 14-ին սիրիական բանակն իրականացրեց ոչնչացնող հատուկ օպերացիա՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող Մալյուլյա քաղաքն ազատագրելու համար:


Վերջին շրջանում այս քաղաքի անունը բոլոր արդար մարդկանց սրտերում ցավ էր առաջացնում՝ մասնավորապես քրիստոնյաների մոտ: Մալյուլան գրաված ահաբեկիչներն ավերիչ գործողություններ իրականացրեցին Սուրբ Ֆեկլ  մենաստանի նկատմամբ, 3 ամիս գերության մեջ պահեցին վերջինիս միանձնուհիներին, բարեբախտաբար մարտի սկզբին քույրերն ազատագրվեցին: Ահաբեկիչներն՝ իրենց անվանելով  «ազատության համար պայքարողներ» թալանում էին տներ և տաճարներ, ոտնատակ էին տալիս սրբապատկերները, ջարդում էին Կույս Մարյամի և Փրկչի արձանները, փողոցներում սպանում էին սուրբ քաղաքի  բնակիչներին, որոնցից շատերը խոսում էին արամեյերեն՝ Քրիստոսի լեզվով: Արևմուտքը Մալյուլայի քրիստոնյա բնակիչներին փրկելու համար որևէ բառ չասեց, առավել ևս գործողություն չարեց՝ սառնասրտորեն հետևելով ահաբեկիչների ավերիչ գործողություններին հնագույն սրբավայրում, որտեղ ժամանակին աշխարհի տարբեր ծայրերից  հազարավոր մարդիկ էին  գալիս:


Վերջապես քաղաքն ազատագրված է  սիրիական բանակի կողմից: Իհարկե շատ բան այնտեղ ավերված է, և արդեն երբեք էլ չի դառնա առաջվա նման: «Սաֆիր» հյուրանոցից, որտեղ հիմնականում կանգ էին առնում ուխտագնացները, մնացել են միայն ավերակները: Սակայն հիմա հազարավոր բնակիչներ, ովքեր ստիպված փախել էին Դամասկոս և այլ քաղաքներ,  կարող են վերադառնալ իրենց տները:


Այս հաղթանակի տխուր կողմն այն է, որ ահաբեկիչները սպանել են երեք լիբանանցի լրագրողի՝ «Ալ-Մանար» հեռուստաընկերությունից, ովքեր լուսաբանում էին հատուկ օպերացիայի ընթացքը:


Սիրիայի հատուկ թղթակից  Համզա Հաջ Հասանը, օպերատոր Մուհամեդ Մանթաշը և օպերատորի օգնական Հալիմ Ալվան ուղևորվում էին մեքենայով, որի վրա գրված էր «մամուլ»: Մեքենայի վրա կրակելով ահաբեկիչներն ուզեցան կանխել ճշմարտության տարածումն ամբողջ աշխարհում: 


Մալյուլայից հետո զինվորներն ազատագրեցին Ջուբա և Աս-Սարհա գյուղերը՝ Կալամուն շրջանում: Ջուբայի բնակչությունը փողոց դուրս եկավ՝ ոգևորվելով զինվորների մուտքից, ովքեր խաղաղություն էին բերել:


Մինչ Դամասկոսում հաղթանակ էր տոնվում, հերթական ողբերգությունը տեղի ունեցավ Հոմսում:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Կարմ Ալ-Լյոզ թաղամասում իրականացված տեռակտը 25 մարդու մահվան պատճառ դարձավ: Իսկ արդեն ապրիլի 14-ին արդեն Ալ-Ակրամ թաղամասում նորից բուռն պայթյուն տեղի ունեցավ:


Փրկարարները, Կարմիր Կիսալուսնի Հասարակության սիրիացի աշխատակիցները, հրշեջները, զինծառայողները, որոնք կարգն էին պահպանում, ինչպես միշտ օպերատիվ աշխատեցին: Այս մարդիկ իրենց կյանքը վտանգելով այլոց կյանքն էին փրկում:

Նույն շարքից