Քաղաքական 

ԱՄՆ-ը դեմ չէ Ասադի հետագա պաշտոնավարմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան համաձայն է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա պաշտոնավարման հետ, հայտնում է The Daily Beast-ը:

Բացի դրանից, Վաշինգտոնը դեմ չէ Սիրիայում ռուսական ռազմական ոստիկանության հայտնվելուն և Մոսկվայի առաջարկով անվտանգության գոտի ստեղծելուն:

Այս քայլին ամերիկյան կողմը պատրաստ է գնալ հանուն ԻՊ-ի դեմ պայքարում գրանցած հաջողությունները պահելու համար:

Հայտնվում է, որ Սիրիայի՝ Ասադի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում վերահսկողություն կհաստատեն ԱՄՆ-ի դաշնակից միավորումները՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը:

The Daily Beast-ը նշում է, որ այս սցենարը Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունների առարկա է արդեն մի քանի ամիս: Այն մշակում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով սցենարը կարող է ներկայացնել Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման ժամանակ:

 

Նույն շարքից