Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում G20-ի գաթաժողովի ժամանակ որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, հայտնում է Deutsche Welle-ն: Մերկելը հայտարարել է, որ հանդես չի գալու որպես միջնորդ և իր դերը կայանում է նրանում, որ օգնի իրավիճակի կարգավորմանը:
Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ Համբուրգում հնարավոր կլինի երկխոսության միջոցով առաջընթաց գրանցել սիրիական հարցում:
Բացի դրանից, Մերկելի խոսքերով, քայլեր են ձեռնարկվելու Կիևի և Մոսկվայի միջև տարաձայնությունները հարթելու համար: