Այսօր՝ հուլիսի 7-ին ԱԺ-ն ձայների 53 կողմ, 22 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
Մինչ քվեարկությունը ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտաարեց, որ իրենք դեմ են հաշվետվությանը, սակայն կոչ են անում ընդդիմությանը չմասնակցել քվեարկությանը, քանի որ այդ դեպքում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ձայները բավարար չեն լինի այն անցկացնելու համար:
Փաշինյանից հետո Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ իրենq մասնակցելու են քվեարկությանը և դեմ են քվեարկելու:
Արդյունքում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ քվեարկեցին, Ծառուկյան դաշինքը՝ դեմ, ԵԼՔ-ը՝ չմասնակցեց քվեարկությանը: Հաշվետվությունն անցավ: