Տնտեսություն Քաղաքականություն 

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում այսօր՝ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել  ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:


Կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից հետո մեկնարկել է ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, արծարծվել են  ԱՊՀ երկրների միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրագործման ընթացքին, էներգառեսուրսների օգտագործման և արտադրության, նաև այլ հարցեր: Նիստում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր ԱՊՀ անդամ-պետությունների տնտեսվարող սուբյեկտների կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվողականության, տեղեկատվական անվտանգության ապահովման, մաքսային, վիճակագրության և այլ  ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև մի շարք համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին որոշումներ: Օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը, մինչև 2020 թվականը զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացման ռազմավարությունը, էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հայեցակարգը և միջոցառումների ծրագիրը, միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացման 2014-2015 թթ. միջոցառումների ծրագիրը, պետական ռադիոլոկացիոն ճանաչման միասնական համակարգի զարգացման հայեցակարգը:


Նիստում որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2014 թ. մայիսին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում:

Նույն շարքից