Նիդերլանդների կառավարությունն անցանկալի անձ է ճանաչել Թուրքիայի փոխվարչապետ Թուգրուլ Թյուրքեշին, ով մտադրվել էր մեկնել այդ երկիր և մասնակցել Թուրքիայում հեղափոխության ճնշմանը նվիրված միջոցառմանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների միջև գոյություն ունեցող լարվածության պայմաններում թուրքական կառավարության անդամների այցը Նիդերլանդներ անցանկալի է: