Հասարակություն 

Վթար՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Հուլիսի 7-ին, ժամը 12:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 11-րդ կմ-ին Volkswagen մակնիշի 35 ՏՏ 200 պետհամարանիշով ավտոմեքենան  (վարորդ՝ Ն. Հ.)  շրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:

Նույն շարքից