Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը հայտարարել է, որ մարդկությանը մեծ աղետ է սպառնում: Հայտնի գործարարի փիլիսոփայական թվիթը գրվել է հուլիսի 6-ին:
«Երկիր մոլորակի բնակչությունը շարժվում է դեպի ոչնչացում, սակայն քչերն են դա նկատում»,-գրել է Մասքը:
Այսկերպ նա մեկնաբանել New Scientist ամսագրում լույս տեսած «Աշխարհը 2076 թվականին. Դեմոգրաֆիական ռումբ պայթեց» հոդված, որտեղ խոսվում է մարդկության խնդիրների մասին, որոնք դեռ չեն լուծվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է մոլորակի ռեսուրսների կրճատմանը: