Այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Լոնդոնի Camden Lock Market շուկայում: Հրդեհի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջներ, այս մասին հայտնում են տեղի իշխանությունները:
Հրդեհի ճիրաններում հայտնվել են շինության առաջին երեք հարկերը և տանիքը:
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 00:07-ին (Երևանի ժամանակով՝ 03:07-ին):
Զոհերի և վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չկան: