Գերմանիան սկսել է իր զինծառայողներին և ինքնաթիռները դուրս բերել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից, հայտնում է Spiegel Online-ը:
Ընդհանուր առմամբ թուրքական ռազմական բազայում կար 260 գերմանացի զինծառայող, 6 «Տորնադո» և այլն: Նրանք մասնակցում էին Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին:
Գերմանացի զինծառայողներին և տեխնիկան Թուրքիայից դուրս բերելու գործընթացը պետք է ավարտվի մինչև այս տարի հոկտեմբեր:
Հավելենք, որ գերմանացի զինծառայողներին Թուրքիայից դուրս բերելու մասին որոշումը կայացվեց երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո: