Բելգիայի Սենատը հավանություն է տվել հիվանդանոցներում անբուժելի հիվանդ երեխաների էվթանիազիան թույլատրող օրինագծին: Օրինագիծը քննարկման է ուղարկվել խորհրդարանի ստորին պալատ:
Ըստ օրինագծի` անբուժելի հիվանդ անչափահասները կարող են էվթանազիայի համար դիմել, եթե, ըստ բժիշկների կանխատեսման, հիվանդությունը մահացու ելք է ունենալու, իսկ ցավն անտանելի է եւ այն թեթեւացնելու այլ հնա չկա:
Էվթանազիան կարող է հավանություն ստանալ բուժող բժշկի կողմից` ծնողների գրավոր համաձայնությամբ, եւ կվերաբերի հիմնականում քաղցկեղով հիվանդ երեխաներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով բելգիական լրատվամիջոցները: