Վերլուծական Քաղաքականություն 

Քաղաքագետները՝ Պուտինի և Օբամայի մասին

analitik.am

Ամերիկացի քաղաքագետ  Բժեզինսկին,  վերլուծելով Պուտինի  և Օբամայի այժմյան գործունեությունները, գրում է. «Նախագահ Օբաման այժմ իր նախագահության տարիների ընթացքում առաջացած  ամենադժվար արտաքին քաղաքական խնդրի հետ է առնչվում: Ուկրաինական ճգնաժամը նրա համար փորձություն է: Մինչ այժմ ԱՄՆ նախագահը շատ ճիշտ է  արտաքին քաղաքականությամբ զբաղվել: Օբամայի վերաբերմունքը Ռուսաստանին ապացուցում է, որ Ամերիկայի  44-րդ նախագահը իսկական ռեալիստ է: Ռեալիստ լինել չի նշանակում, որ թշնամու հետ հակամարտությունը պետք է լուծել ատոմային զենքի օգնությամբ: Հակառակը՝ պետք է լինել ավելի հանդուրժող, համբերատար և ամեն կերպ փորձել խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:

 

Արևմուտքը և ԱՄՆ-ն չպետք է պատերազմով սպառնան: Սակայն Ռուսաստանի գործողությունները Արևմուտքին ստիպում են Ուկրաինայի այժմյան իշխանություններին ճանաչել լեգիտիմ:

 

Ուկրաինայի այժմյան իրավիճակը կարող է Պուտինին գայթակղել և նա սկսի վարվել այնպես, ինչպես վարվեց Ղրիմի հարցում: Ուկրաինան կարող է հույսը դնել ԱՄՆ-ի և Եվրոպայի օգնության վրա և չպետք է վախենա, որ միայնակ կմնա այս դժվարին իրավիճակում: 

 

 Քաղաքական մեկնաբան, գրող, քաղաքական գործիչ Պատրիկ Բյուկենը գրում է. «ԱՄՆ-ի նախագահները հաճախ չէին տեսնում Արևելյան Եվրոպայում ծավալվող գործողություններում հետաքրքրություն և շահ: Արդյոք Ղրիմը հարկավոր է ԱՄՆ-ին: Ոչ՛, քանի որ այդ տարածքը մինչև Խրյուշովի նվիրատվությունը, պատկանել է Ռուսաստանին և Ղրիմի բնակչության 60%-ը ռուսներ են: Եվ արդյոք ԱՄՆ-ն իրավունք ունի այդ ժողովրդին բաժանել Ռուսաստանից»:


 

 

Նույն շարքից